11.09.2019 – Լաս Վեգաս, Նևադա
Moneytun LLC ընկերությունը՝ Նևադայի կորպորացիա և ԱՄՆ ֆինանսների նախարարությունում (U.S. Department of the Treasury) գրանցված դրամական ծառայություններ մատուցող ընկերություն (money service business), հայտարարել է Հայաստանի Հանրապետությունում իր նոր գործընկերության մասին։ Ընկերությունն իր վստահելի ցանցին է ավելացրել ավելի քան 45 բանկային մասնաճյուղ՝ դեպի ԱՄՆ և ԱՄՆ-ից անվտանգ, արագ և մատչելի դրամական փոխանցումների համար։
«Սա զգալի հավելում է Հայաստանում մեր ներկայությանը, և մեծ պատիվ է աշխատել նման հեղինակավոր ֆինանսական հաստատության հետ։ Յունիբանկը Հայաստանում դրամական փոխանցումների ոլորտի առաջամարտիկներից է, և Moneytun-ը շատ բան ունի սովորելու և շահելու այս պատմական գործընկերությունից», – ասել է Moneytun-ի կառավարող անդամ Արթուր Ավետիսյանը։
Յունիբանկը հիմնադրվել է 2001 թ․ հոկտեմբերին՝ մանրածախ բիզնեսի զարգացման և փոքր ու միջին ձեռնարկություններին աջակցելու ռազմավարական ուղղություններով։ Յունիբանկը Հայաստանում առաջին բանկն էր, որը բաժնետոմսեր թողարկեց հանրության համար՝ NASDAQ OMX Armenia-ում առաջնային հրապարակային տեղաբաշխման (IPO) միջոցով, և Հայաստանի առաջին բանկն է, որը համապատասխանում է Swift-ի անվտանգության ստանդարտներին։ Բանկը ArCa և Visa International վճարային համակարգերի անդամ է, իսկ Moody’s Investors Service-ը նրան շնորհել է B2 վարկանիշ՝ «կայուն» հեռանկարով։
Բանկն ունի ավելի քան 45 մասնաճյուղ ամբողջ Հայաստանում և ներկայացուցչություն Ռուսաստանի Մոսկվա քաղաքում։
«Moneytun-ի մատուցած ծառայությունները հրաշալի հավելում կլինեն դրամական փոխանցումների մեր ծառայությունների շարքին։ Մենք ոգևորված ենք Հայաստանի վրա կենտրոնացած դրամական փոխանցումների օպերատորի ավելացմամբ և անհամբեր սպասում ենք մեր ֆինանսական հաստատությունների միջև արգասաբեր համագործակցությանը», – ասել է Յունիբանկի միջազգային դրամական փոխանցումների համակարգերի վարչության պետ Նատալյա Տեր-Գևորգյանը։ «Բավական երկար ժամանակ է, ինչ մենք հետևում ենք Հայաստանում Moneytun-ի ընդլայնմանը։ Moneytun-ի հետ համագործակցելու որոշումը համահունչ է մեր բանկի ռազմավարական նպատակներին և ընդլայնման կանխատեսումներին»։
Սա Moneytun-ի կողմից հայկական բանկային կազմակերպության հետ հայտարարված հինգերորդ համագործակցության համաձայնագիրն է։ Յունիբանկը միանում է Moneytun-ի՝ Հայաստանի Հանրապետությունում գործող ցանցին, որն ընդգրկում է Արդշինբանկը, Հայէկոնոմբանկը, Արարատբանկը և ԱյԴի Բանկը։ Այժմ Moneytun-ը Հայաստանի Հանրապետությունում ունի միջազգային դրամական փոխանցումների ամենաընդարձակ ցանցը։
Moneytun Money Transfers-ը Moneytun LLC ընկերության գրանցված ապրանքային նշանն է․ Նևադայի այս կորպորացիան ԱՄՆ ֆինանսների նախարարությունում (U.S. Department of the Treasury) գրանցված է որպես դրամական ծառայություններ մատուցող ընկերություն (Money Service Business, MSB) և Նևադա ու Կալիֆոռնիա նահանգներում լիցենզավորված է որպես դրամական փոխանցումներ իրականացնող կազմակերպություն (Money Transmitter)։ 2007 թ․ հիմնադրված ընկերությունը, հենվելով իր հիմնադիր անդամների փորձի վրա, դրամական փոխանցումների ծառայություններ է մատուցում աշխարհի 85 երկրում, որտեղ գործում է ավելի քան 60 000 վճարման կետ։ Իր նպատակներին՝ բարձրակարգ սպասարկմանը և հաճախորդների կարիքների ճշգրիտ ընկալմանը հասնելու համար Moneytun-ը կիրառում է առաջատար ֆինանսական և ՏՏ համակարգեր։ Ընկերության մասին լրացուցիչ տեղեկություններ կարող եք գտնել / կայքում։
