Moneytun-ի մասին
Moneytun-ը Moneytun LLC-ի գրանցված ապրանքային նշանն է։ Moneytun LLC-ն Նևադա նահանգի կորպորացիա է, որը ԱՄՆ ֆինանսների նախարարությունում (U.S. Department of the Treasury) գրանցված է որպես դրամական ծառայություններ մատուցող կազմակերպություն (MSB)։ Moneytun-ը լիցենզավորված է և գործում է որպես դրամական փոխանցումներ իրականացնող կազմակերպություն Նևադա, Կալիֆոռնիա, Տեխաս, Ֆլորիդա, Վաշինգտոն, Նյու Ջերսի և Նյու Յորք նահանգներում։
2006 թվականին հիմնադրված Moneytun-ը պարզ, արագ և հուսալի դրամական փոխանցումների ծառայություններ է մատուցում ամբողջ աշխարհի հայերին՝ ընդգրկելով ավելի քան 25 երկիր և հինգ մայրցամաք։
Moneytun-ն ապահովում է համաշխարհային ընդգրկում և հասանելիություն ամբողջ աշխարհում՝ բարձր վարկանիշ ունեցող գործընկեր բանկերի և ֆինանսական հաստատությունների ցանցի միջոցով։ Մեր հաճախորդները երբեք հեռու չեն հուսալի, անվտանգ և հարմար դրամական փոխանցումների ցանցից։
Ընկերության պատմությունը
Moneytun-ն ի սկզբանե ստեղծվել է փոքր համայնքներին և անհատներին Հայաստան դրամական փոխանցումներ կատարելու հարցում աջակցելու համար։ Ընկերությունը զգալի ներկայություն ունի, այդ թվում՝ որպես հայերի և ամերիկահայերի համար դրամական փոխանցումների ամենախոշոր ծառայություն։ Բազմաթիվ փոքր համայնքներ Moneytun-ին են ապավինում փոխանցման և վճարման բազմազան տարբերակների համար, որոնք ուրիշ ոչ մի տեղ հասանելի չեն։
Հենվելով հուսալիության և հաճախորդների հոգատար, բարյացակամ սպասարկման համբավի վրա՝ Moneytun-ն աճել և դարձել է դրամական փոխանցումների խոշոր միջազգային կենտրոն, որն ի վիճակի է կապել մարդկանց, բիզնեսներին և կազմակերպություններին ամբողջ աշխարհում։
Ընկերությունը մինչ օրս անգերազանցելի սպասարկում է առաջարկում Հայաստան կամ Հայաստանից գումար փոխանցող հաճախորդներին և միաժամանակ օգնում է ամբողջ աշխարհի հաճախորդներին կատարել միջսահմանային փոխանցումներ՝ ավելի քիչ բարդություններով, գերազանց անվտանգությամբ և ամեն անգամ շահավետ փոխարժեքներով։
Moneytun-ը գիտի, թե ինչ է նշանակում հաճախորդի գումարը դնել առաջին տեղում, իսկ սպասարկման կարիքները՝ ամեն ինչից վեր։ Ընկերությունն ակնկալում է շարունակել սեփական օրինակով առաջնորդել դրամական փոխանցումների ծառայությունների ոլորտը՝ միշտ մատչելի, հարմար և հուսալի աշխատանքով։