2017 թ․ հունիսի 1-ից Moneytun-ը գործարկել է իր դրամական փոխանցումների ծրագրային ապահովման հայերեն տարբերակը։ Մենք հպարտ ենք, որ Հայաստանի Հանրապետությունում գործող միակ օտարերկրյա դրամական փոխանցումների ընկերությունն ենք, որն իր հայ գործընկերներին առաջարկում է լուծում նրանց մայրենի լեզվով։
Մենք կարծում ենք, որ մեր բոլոր գործընկերների համար մայրենի լեզվով լուծումներ ունենալը փոքր քայլ է ճիշտ ուղղությամբ։ Moneytun-ը ձգտում է մեր ընկերության հետ աշխատելու փորձն ավելի ներառական դարձնել և օգնել մարդկանց հաջողության հասնել իրենց կարիերայում։
Նոր գործարկված լուծումը կարող է օգնել նոր աշխատակիցներին սովորել աշխատել մեր ծրագրային ապահովմամբ և ավելի հարմարավետ աշխատանքային պայմաններ ստեղծել այն աշխատակիցների համար, ովքեր անգլերենով հաղորդակցվելու բավարար փորձ չունեն։