Ընդլայնելով 2014 թ․ մարտի 6-ի թիվ 13660 գործադիր հրամանը՝ նախագահ Օբաման 2014 թ․ դեկտեմբերի 19-ին նոր պատժամիջոցներ սահմանեց։ Ընդլայնված հրամանն արգելում է Ուկրաինայի Ղրիմի տարածաշրջանին առնչվող բոլոր գործարքները։
Որպես ԱՄՆ-ում գործող դրամական փոխանցումներ իրականացնող կազմակերպություն՝ Moneytun LLC ընկերությունը պահպանում է ԱՄՆ բոլոր օրենքներն ու կանոնակարգերը։
2014 թ․ դեկտեմբերի 19-ից Moneytun LLC ընկերությունը չի ուղարկի և չի վճարի որևէ դրամական միջոց Ուկրաինայի Ղրիմի տարածաշրջանից։ Ղրիմի բոլոր խոշոր քաղաքները, այդ թվում՝ Սևաստոպոլը, Սիմֆերոպոլը, Յալթան և Եվպատորիան, ինչպես նաև տարածաշրջանի բոլոր փոքր բնակավայրերը կարգելափակվեն ամբողջ ցանցում։
Մեր մտքերն ու աղոթքները Ղրիմում ապրող մարդկանց հետ են։ Իսկապես հուսով ենք, որ պատժամիջոցները շուտով կվերացվեն։
Արթուր Ավետիսյան
Համապատասխանության պատասխանատու